Առաքելություն
Մշակել, ներդնել, առևտրականացնել և շուկայավարել նորարարական տեխնոլոգիաներ և ծառայություններ Հայաստանում, ինչպես նաև համաշխարհային շուկայում:
Տեսլական
Գործել և լինել ճանաչված որպես լավագույն գործընկեր այն ընկերությունների համար տեղական շուկայում և համաշխարհային շուկայում, որոնք ցանկանում են պահպանել և զարգացնել իրենց մրցակցային առավելությունները:
Նպատակներ
- Առաջարկել մեր գործընկերներին լավ լուծումներ իրենց գործունեությանը նպաստելու համար
- Առաջարկել արժեքի ստեղծման շղթայի օպտիմիզացիայի լուծումներ շուկային և հասարակությանը
- Առաջարկել նոր և արդյունավետ ծառայություններ ու ապրանքներ սպառողին
- Բերել լրացուցիչ օգուտներ հասարակությանը` մատուցելով թիրախված ծառայություններ երեխաներին` նպաստելով նրանց` զարգացման, կրթության և հանգստի իրավունքների իրացմանը
- Բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը
- Ապահովել բաժնետերերի կապիտալի աճ
- Ստեղծել նոր աշխատատեղեր երկրում
Արժեքներ
- Ներմուծել և տարածել լավագույն փորձ ու պրակտիկա ընկերության գործունեության ոլորտներում ու հատվածներում
- Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բարձր չափորոշիչներ
- Բնապահպանական իմաստով բարենպաստ լուծումների նկատմամբ հարգանք, հանձնառություն և կիրառում
- Հաճախորդների սպասարկման բարձր մակարդակ, գործարար էթիկա, կորպորատիվ կառավարում, թափանցիկություն ու ազնվություն
Պատմություն
Վեհ Գրուպ ՍՊԸ-ը հիմնադրվել է 2005թ.` մշակելու և շուկայավարելու նորարարական տեխնոլոգիաներ, որոնցից մեկը գազալուսային լամպերի սնման աղբյուրների նոր բարձր տեխնոլոգիան էր: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը աճել է և դարձել հոլդինգային ընկերություն` տարբեր ոլորտներում աշխատող 4 դուստր ընկերություններով: Բոլոր այս ընկերություններն այժմ առաջարկում են ապրանքներ, ծառայություններ և լուծումներ, որոնք օգտագործում են այդ ընկերությունների արհեստավարժ մասնագետների կողմից մշակված բարձր տեխնոլոգիական լուծումներ: Ներկայումս ընկերությունը գործունեություն է ծավալում հետևյալ չորս ուղղություններով: Դրանք հետևյալն են.
- Մանկական զվարճանքներ. լուսանկարներով անձնականացման տեխնոլոգիա, որն իրականացված է Մուլտիքս անվանումը կրող ծառայությունում, որի օգնությամբ յուրաքանչյուր երեխա կարող է տեսնել իրեն իր սիրելի մուլտֆիլմում:
- Մանկական զվարճանքներ. մանկական զվարճանքների` անդամակցության հիմունքներով առցանց ակումբ, որը երեխաներին առաջարկում է կրթական ու զարգացմանն ուղղված բովանդակությամբ որակյալ ժամանց:
- Ավանդական երկչափ մուլտիպլիկացիայի ստուդիա, որը ստեղծում է մուլտֆիլմեր և այլ անիմացիա երեխաների համար:
- Ձայնագրում. ձայնագրման ժամանակակից ՍՈՆՈՐԵՔ ստուդիա ®
- Գովազդ. հեռուստատեսային գովազդների արտադրություն (ավանդական ու եռաչափ անիմացիա, տեսագրում)
Բոլոր այս բիզնեսները գործում են` հավատարիմ մնալով հոլդինգային ընկերության ընդհանուր արժեքներին վերջինիս կորպորատիվ կառավարման ներքո:


